ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բաշար Ալ Ասադին

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բաշար Ալ Ասադին
13.06.2014 | 18:50

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բաշար Ալ Ասադին՝ Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: «Լիահույս եմ, որ ազգային երկխոսության միջոցով Սիրիային կհաջողվի վերագտնել խաղաղությունն ու կայունությունը՝ հանուն սիրիացի ժողովրդի բարեկեցության և բարօրության: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Սիրիայի բարեկամ ժողովրդին` հարատև խաղաղություն»,-ասված է ուղերձում:

Դիտվել է՝ 994

Մեկնաբանություններ